1601 դիտում
23:27 14-04-2019
Բուխարեստ-2019․ Հրանտ Կալաչյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը 3։4 հաշվով զիջեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։
72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և տուշեով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն տվեց պայքարը շարունակել։
Սփոփիչ գոտեմարտում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հրանտ Կալաչյանը 8:4 հաշվով հաղթեց հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին՝ իրավունք ձեռք բերելով պայքարելու բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց՝ վճռորոշ գոտեմարտում հաղթանակի հասնելով սերբ Մատե Նեմեշի նկատմամբ։ Դա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մեդալն էր Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Նախօրեին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը։
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
21:24 27-06-2019
Մինսկ-2019. Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
1832 դիտում
20:49 29-06-2019
Մինսկ-2019․ Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
1710 դիտում
19:48 17-09-2019
ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Այս բաժնից
925 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ