211652_close_icon
views-count2074 դիտում article-date 23:43 14-04-2019

Սեյշելների նախագահը հանդես է եկել ստորջրյա ելույթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեյշելյան կղզիների նախագահ Դենի Ֆորը Հնդկական օվկիանոսի ջրերն է ընկղմվել ստորջրյա սարքով, որը տրամադրել է բրիտանական Nekton օվկիանոսագրական առաքելությունը: 121 մետրո խորության վրա նախագահը մարդկության դիմել է կարճ ելույթով, որտեղ անդրադարձել է համաշխարհային օվկիանոսի պահպանությանն ու գլոբալ տաքացման դեմ պայքարին: Սեյշելները բաղկացած են կղզիների երկու խմբից. գրանիտե (ընդհանուր տարածքը՝ 243 ք/կմ և կորալյան ատոլներից (211): Առաջին խմբին գլոբալ տաքացումը չի սպառնում. նրանց բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մի քանի տասնյակ մետր: Իսկ ահա երկրորդ խմբի բարձրությունը ծովից ընդամենը մի քաի մետր է: Եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման առկա կանխատեսումները իրականանան (8-16 մետր՝ 2300 թվականին), ապա Սեյշելների այդ հատվածը ջրի տակ կանցնի: Սեյշելյան կղզիների Հանրապետությունը միակ կղզի-պետությունը չէ, որը նման վտանգի առջև է կանգնած: Մալդիվյան կղզիներում ամենաբարձր կետը կազմում է 2,4 մետր՝ ծովի մակարդակից: Այդ արշիպելագը կարող է անհետանալ 50-100 տար անց: Նմանատիպ տարածքներ շատ կան նաև Խաղաղ Օվկիանոսում: «Այս խնդիրը ավելի կարևոր է, քան մենք բոլորս, և մենք իրավունք չունենք դրա լուծումը դնել հաջորդ սերունդների վրա: Մեր արդարացումներն ավարտվում են, որպեսզի ակտիվ գործողություններ չանենք, և մեր ժամանակը սպառվում է», ասել է նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր