211652_close_icon
views-count2275 դիտում article-date 23:10 14-04-2019

ԱՄՆ-ի հարավում տորնադոն մեծ ավիրածություններ է պատճառել. զոհվել է 4 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի հարավային նահանգները լուրջ վնասներ են կրել տորնադոյից և խոշոր կարկուտից: Չեղարկվել են հարյուրավոր չվերթներ, մնացածները երկար հետաձգումներով են իրականացվում: Տապալված ծառերի և սյուների պատճառով արգելափակվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ: Տեխաս, Միսիսիպի, Միսուրի, Ալաբամա և Լուիզիանա նահանգներում էներգամատակարարումը խախտված է: 150 հազար տուն և ձեռնարկություններ մնացել են առանց լույսի: Տեխասում և Միսիսիպիում տորնադոյի զոհ է դարձել 4 հոգի: 25 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր