211652_close_icon
views-count2658 դիտում article-date 17:56 14-04-2019

Համաշխարհային սոցցանցերի աշխատանքում տեղի են ունեցել խափանումներ. Հայաստանում Facebook-ը անհասանելի էր

Instagram, Facebook և WhatsApp սոցիալական ցանցերի աշխատանքում տեղի են ունեցել խափանումներ: Instagram-ի խափանումները սկսվել են Երևանի ժամանակով 14:00-ին, Facebook-ինը՝ 14:30-ին, WhatsApp-ինը՝ 15:00-ին: Instagram-ի և Facebook-ի խափանումներ են գրանցվել Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մալազիայում և ԱՄՆ-ում: WhatsApp-ը անհասանելի է եղել Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Սինգապուրում, Էմիրաթներում: Մոտ 3 ժամվա խափանումներից հետո Facebook-ը նորից հասանելի է Հայաստանի օգտատերերի համար

Նմանատիպ նյութեր