211652_close_icon
views-count15139 դիտում article-date 14:57 14-04-2019

Մոսկվայում ձյուն է տեղում. ուժգին քամու պատճառով հայտարարվել է վտանգավորության դեղին աստիճան

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի վարորդները նոր էին փոխել ձմեռային անվահեծանները, իսկ մայրաքաղաքում այսօր՝ ապրիլի 14-ին, սկսվել են ձյան առատ տեղումներ: Այս մասին հայտնում է TACC-ը: Ուժգին քամու պատճառով մայրաքաղաքում հայտարարվել է վտանգավորության դեղին աստիճան: Օդերևութաբանները կանխատեսում են առաջիկայում ձնախառն անձրև և քամու ուժգնացում մինչև 15մ/վ:

Նմանատիպ նյութեր