211652_close_icon
views-count6643 դիտում article-date 20:46 13-04-2019

Բուխարեստ-2019․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 3։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր Գերմանիայից, ում Ջուլֆալակյանը գերմանացի զիջեց 3:7 հաշվով։ Սակայն գերմանացին հասավ մինչև եզրափակիչ՝ Արսենին հնարավորություն ընձեռելով սփոփիչ գոտեմարտում մրցելու ադրբեջանցի էլվին Մուրսալիևի հետ։ Հաղթահարելով Մուրսալիևի արգելքը՝ Ջուլֆալակյանը առանց մեծ դժվարությունների հաղթեց նաև Ալեքսանդրովին։ Հիշեցնենք, որ րոպեներ առաջ 63կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 2։6 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Թալեհ Մամադովին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր