211652_close_icon
views-count20718 դիտում article-date 15:46 13-04-2019

Նոր մանրամասներ՝ Սպիտակի դատարանում առաջացած խոշոր հրդեհից. «ծխահարություն» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել դատական կարգադրիչների ծառայության բաժանմունքի պետն ու 3 կարգադրիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 12-ին, Սպիտակ քաղաքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի վարչական շենքի թիվ 2 դահլիճում առաջացած հրդեհի հետևանքով հիվանդանոց տողափոխված անձանց ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ծխահարություն» ախտորոշմամբ դատական կարգադրիչներ՝ 43-ամյա Արամ Հովսեփյանը, 27-ամյա Սեյրան Բաղդասարյանը, 33-ամյա Ռուստամ Ասատրյանը և դատական կարգադրիչների ծառայության բաժանմունքի պետ՝ 35-ամյա Էմիլ Բաղդասարյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/12/1122154/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը, 2 մարտական հաշվարկ։՛ Հրշեջներն ու դատարանի աշխատակիցները կարողացել էին նախ կանխել թիվ 2 դատական նիստերի դահլիճում կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր