հիմնական կայք
Լրահոս

ԼՂ շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ

ԼՂ շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:


Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք