211652_close_icon
views-count54405 դիտում article-date 12:45 13-04-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում, ծեծկռտուք՝ գյուղապետի կողմնակիցների ու հակառակորդների միջև, հնչել է կրակոց, կա վիրավոր, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «կարմիր բերետներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։ Այս պահին գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ պատճառը գյուղապետի հետ է կապված, քանի որ գյուղը բաժանվել է 2 մասի. մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, մի մասը սատարում է գյուղապետին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղում տեղի է ունեցել նաև վիճաբանություն, որի ժամանակ գյուղացիներից մեկն իր մոտ եղած որսորդական հրացանից կրակել է մի քաղաքացու վրա, ով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Այս պահին նշված տեղեկւթյունը ոստիկանները ճշտում են։ Մանրամասները՝ քիչ ուշ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր