211652_close_icon
views-count3898 դիտում article-date 17:30 12-04-2019

Բաքվի վայրագությունների գալիք 30-րդ տարելիցին «Հիշատակի Անտառ» կտնկվի Թալինում

Գրող, մարդկանց իրավունքների պաշտպան, Բաքվի փախստական Աննա Աստվածատրյան Թուրքոթը նախաձեռնեց դրամահավաք Բաքվի վայրագությունների գալիք 30-րդ տարելիցին Հիշատակի Անտառ տնկելու համար։ Հիշատակի անտառը կտնկվի Թալինում, Հայաստանում։ 30 տարվա ընթացքում, Ադրբեջանում հայերի վերջին ջարդերից սկսած, Ադրբեջանի հայկական համայնքի բոլոր հետքերն ու դրա աջակցությունը պատմությանն ու կրոնի մշակույթը համակարգայինորեն վերացվել են Ադրբեջանի ներկայիս կառավարման ռեժիմի կողմից։ Անտառը վառ կպահի Ադրբեջանի կենսունակ ու տաղանդավոր հայկական համայնքի կորստի ու փրկության հիշատակը։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դառնում աշխարհասփյուռ նվիրատուների ու Արմենիան Թրի Փրոջեքթի (www.armeniatree.org) (տեղակայված Երևանում ու Ոբուրնում, Մասսաչուսեթս) աջակցության շնորհիվ։ Անտառ տնկելը Հայաստանում կստեղծի մի վայր, որտեղ կարելի կլինի սգալ անմեղ զոհերի, սիրելիների ավերված գերեզմանների ու Ադրբեջանի հայկական համայնքի կորցրած մշակույթի համար։ Այս նախաձեռնությունն ու դրա գոյությունը կքաջալերեն այս չարագործ մեղքերից գոյատևածներին, ովքեր փախան՝ սփռվելով աշխարհով մեկ և ստեղծելով հաջողակ կյանք իրենց համար աշխարհի բոլոր ծայրերում։ Ադրբեջանից փախուստի դիմած հայերն ու Արմենիան Թրի Փրոջեքթը հավատով են նայում ապագային, ինչպես որ այս ծրագիրը, որը մի ներդրում է Հայաստանի հաջորդ սերնդի առողջության ու բարեկեցության մեջ։ Շուրջ 200 հայեր և օտարերկրացիներ ամբողջ աշխարհից նվիրատվեցին 15․000 դոլլար Թալինում Հիշատակի Անտառը ստեղծելու համար։ Աննա Աստվածատրյան Թերքոթի և ԷյԹիՓի-ի մոտ այս գաղափարը ծագեց 2018թ․ գարնանը, հայերի Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի ընթացքում։ Նրանք աշխատել ու պլանավորել են այս ծրագիրը մեկ տարի։ Հիշատակի Անտառը տնկվում է Թալինի ծայրամասում գտնվող 2 հեկտար հողի վրա։ 2000 ծառերից 500 մրգատու ծառեր են՝ Թալինին ու շրջակա համայնքին բերք մատակարարելու համար։ Այս հողակտորը եղել է մի հին անտառ, որը տնկված է եղել Սովետական Միության ժամանակներում ու ոչնչացվել 1990-ականներին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից էներգիայի շրջափակման ճգնաժամի ընթացքում։ Ի հավելումն անտառի հիմնմանը, ԷյԹիՓի-ն նաև կընդլայնի իր բնապահպանական կրթական ծրագրերը Թալինում 2019-2020թթ․-ին։ ԷյԹիՓի-ի բնապահպանական կրթության թիմը կայցելի քաղաք՝ կազմակերպելու մի շարք դասընթացներ պլաստիկի օգտագործման նվազեցման համար և կներկայացնի, թե ինչու է բնապահպանությունը կարևոր տեղական, ազգային ու համաշխարհային մասշտաբով։ ԷյԹիՓի-ն ու Թալինի համայնքը ծառերի մեծ մասը տնկել են նոյեմբեր ու ապրիլ ամիսներին։ Աննա Աստվածատրյան Թերքոթը կայցելի Թալին մայիսի 7-ին, ժամը 11։00-ին, երբ վերջին 100 ծառերը կտկնվեն։ Հիշատակի Անտառն ու անտառի մուտքի խաչքարը կօրհնվեն եկեղեցու կողմից։ Աննա Աստվածատրյան Թերքոթի հետ համայնքային իրադարձությունը բաց է հասարակության ու մեդիայի առաջ։ Խնդրում ենք նամակ ուղարկել վերը նշված հասցեով, եթե Դուք ուղիղ հեռախոսային կապ հաստատելու ինֆորմացիայի կարիք ունեք։

Նմանատիպ նյութեր