211652_close_icon
views-count2820 դիտում article-date 17:02 12-04-2019

Հայկական սպորտն իրոք պրոգրեսիվ է. Անի Մեժլումյան

Անի Մեժլումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայկական սպորտն իրոք պրոգրեսիվ է։ Ամեն ինչ շատ պարզ է, օրինակ տեսեք ծանրամարտում Հակոբ Մրտչյանը շատ ստաբիլ պատանեկան և երիտասարդական լուրջ արդյունքներով եկել է մեծահասակների Եվրոպայի առաջնություն [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/11/1122091/]դարձել[/url] չեմպիոն ու ռեկորդակիր։ ԲԱՅՑ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ ՍՈՎՈՐ ԵՆՔ ՄԵԴԱԼՆԵՐԻ։ Հեղափոխական սերնդափոխություն կա ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏՈԻՄ, վերջին Եվրոպայի չեմպիոնն ունեցել ենք գրեթե վեց տարի առաջ, իսկ Եվրոպայի չեմպիոններ ազատ ոճում իսկապես հազվադեպ ենք ունեցել։ Արսեն Հարությունյանը ևս լուրջ մեդալներով առաջին անգամ եկավ մեծահասակներ տեսավ և հաղթեց։ ՕՐԻՆԱՉԱՓ չէ, ես տեսել եմ բազմաթիվ երիտասարդ և պատանի խոստումնալից մարզիկների, որոնք այդպես էլ չեն հասել մեծահասակներում լուրջ արդյունքների։ Մեդալների քանակը կամ նույնիսկ որակը դեռ ինստիտուցիոնալ զարգացմում բնորոշող չափորոշիչ չի կարող լինել, բայց հիմք կարող է դառնալ։ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ, ԱՅԼ ՄԵԾ-ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ։ ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁՆԵԼ ՕՐԻՆԱՉԱՓ. Սպորտին պետք է պետական շատ ավելի լուրջ աջակցություն, օրինակ, վերցնենք մարմնամարզության Ազարյանի դպրոցը, որը վերջապես կվերանորոգվի, շատ դրական օրինակ է։ Այդ դպրոցում երկու հարյուրից ավելի երեխա է մարզվում, օրինակ եթե ի վերջո հազարից ավելի զբաղվեն կլինեն նաև ենթադրելի, սպասված մեդալներ։ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍՊՈՐՏԸ ԴՆԵԼ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՈՒՍԵՐԻՆ, ՈՎ ԷԼ ՈՐ ՆԱ ԼԻՆԻ։ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ Ֆուտբոլը նույնիսկ ամենակարող ԱԱԾ-ն չի կարողանում փրկել»:

Նմանատիպ նյութեր