հիմնական կայք
Լրահոս

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում». Կարո Փայլան

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում». Կարո Փայլան Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:


Կ. Փայլանը Twitter-ի իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում՝ մի երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը: Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց և դատապարտեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է սահմանել երկրում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք