3716 դիտում
23:30 11-04-2019
Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և այլ երգիչներ հանդես կգան Երևանում՝ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի:
«Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երկացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Բեմում տիրելու է ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ: Երեկոյի ընթացքում նախատեսվում են նաև այլ անակնկալներ:
Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:
Ազնավուրը եղել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Բազմիցս ելույթներով հանդես է եկել հայրենիքում, ծավալել հայանպաստ գործունեություն:
Նմանատիպ նյութեր
2011 դիտում
15:14 16-01-2021
«Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու ֆրանսիացի Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը
Այս բաժնից
421 դիտում
21:11 23-04-2024
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
688 դիտում
20:58 23-04-2024
Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը․ aravot.am
373 դիտում
20:47 23-04-2024
Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր