211652_close_icon
views-count2787 դիտում article-date 21:47 11-04-2019

ՀՀ-ն ՌԴ-ի հետ գտնվում է դաշնակացայի՞ն, թե՞ պատերազմի վիճակում. Պահպանողական կուսակցությունը հարցում է ուղղել ՀՀ ԱԺ

[b]ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին [/b] [b]Հարցում[/b] 2019թ․ ապրիլի 10-ի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանին հարց է ուղղել ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ այդ հեռուստաալիքը աչքի է ընկնում սուր հակահայկական բնույթի պարբերական տեղեկատվության հեռարձակմամբ: Տիգրան Հակոբյանը համաձայնել է, այդ խնդիրը կա, այն որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, սակայն այդ հեռուստաալիքը սահմանափակելու համար բարձր գին պետք է վճարել։ Պարոն Հակոբյանը բերել է Ուկրաինայի և Վրաստանի օրինակները, նշելով որ այդ երկրները ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու, սահմանափակելու հետևանքով տարածքներ են կորցրել։ Եվ պարոն Հակոբյանը հարց է բարձրացրել, թե արդյո՞ք պատրաստ ենք վճարելու այդ գինը։ [b]Այսու՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.[/b] 1. Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է դաշնակացայի՞ն, թե՞ պատերազմի, հակամարտության, սառեցված հակամարտության վիճակում։ 2. Ո՞ր տարածքների կորստի գնով է ենթադրվում վճարել ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ալիքի հեռարձակումը դադարեցնելու, սահմանափակելու գինը։ 3. Ո՞ր փաստաթղթին հղվելով է ենթադրվում, որ Հայաստանի տարածքում ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ռուսական հեռուստաալիքի դադարեցման, սահմանափակման դեպքում պետք է տարածք կորցնել։ 4. Կա՞ իրական սպառնալիք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների կդիմի, եթե սահմանափակվի, դադարեցվի ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում։ 5. Ո՞ր ավելի նպաստավոր կարգավիճակը թույլ կտա ազատորեն կարգավորել Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրը՝ դադարեցնել, սահմանափակել հակահայկական բովանդակություն ունեցող հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում։ [b]Պահպանողական կուսակցության փոխնախագահ՝ Սոս Հարությունյան 11.04.2019թ[/b]

Նմանատիպ նյութեր