211652_close_icon
views-count1257 դիտում article-date 22:56 11-04-2019

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի դեսպանի հետ

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեթգելդի Այազովին՝ վերջինիս խնդրանքով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2019 թվականի ընթացքում Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր հարցերով խորհրդատվությունների անցկացման, Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հետ կապված մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր