211652_close_icon
views-count2916 դիտում article-date 17:35 11-04-2019

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 10-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այցի ընթացքում Պաշտպանը շրջել է որոշ խցերով, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել մի քանի դատապարտյալի հետ: Պաշտպանն ազատազրկված անձանց ներկայացրել է իրենց իրավունքները՝ շեշտադրելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը՝ պարզաբանելով, որ ցանկացած պահի նրանք կարող են անարգել կերպով դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ: Այցի ընթացքում արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը պատրաստվում է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և հանդես գալ համապատասխան առաջարկներով:

Նմանատիպ նյութեր