211652_close_icon
views-count1768 դիտում article-date 14:48 11-04-2019

Հայ ականազերծողներն ու բժիշկները Սիրիայում շարունակում են հումանիտար առաքելությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Սակրավորային խումբն օրեր առաջ անցկացրել է «Ականորսիչ սարքի տեխնիկական բնութագրի, ականազերծման տեղամասի նշագրման անհրաժեշտությունը և նշանակությունը» թեմայով պարապմունք: Բժշկական անձնակազմն իր գործունեությունն է ծավալում Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ: Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության դասընթացները կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր