հիմնական կայք
Լրահոս

Մոսկվայում սպորտային պարերի մրցաշարում Հայաստանը դարձել է Եվրոպայի 7-ակի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայում սպորտային պարերի մրցաշարում  Հայաստանը դարձել  է Եվրոպայի  7-ակի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Մարտի 15-17-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Արտիստիկ պարերի համաշխարհային ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված Արտիստիկ պարերի Եվրոպայի և աշխարհի առաջնություն:


Մրցույթին մասնակցեց 32 պետություն. 40 միջազգային մրցավար և 4000 սպորտային պարուհիներ։ Հայաստանը ներկայացրեց Gold stars պարային ստուդիան,որի գեղ. ղեկավարն է Ռուդիկ Ղուկասյանը։ Ստուդիայի տնօրեն Արման Ղուկասյանը,ով նաև հանդիսանում է Արտիստիկ պարերի համաշխարհայն ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստոնում, նույն մրցույթում որպես ժյուրի է եղել։

Երեք օր շարունակ մրցույթին մասնակցել է 11 պարուհի՝ ներկայացնելով 135 պարային բեմադրություն և արժանացել 16 մեծ գավաթների։

Հայ մասնակիցները մրցույթում ճանաչվել են Եվրոպայի 7-֊ակի չեմպիոն և աշխարհի 6-ակի չեմպիոն՝ տարբեր անվանակարգերում:
Արման Ղուկասյանի խոսքով՝պայքարը շատ ուժեղ է ընթացել։ 4000 մասնակցից հաղթողներին ընտրելը շատ բարդ է եղել:

Պարուհիների թվում են եղել Լիզա Աղաջանյանը, Լիանա Մշեցյանը, Անի Մաճկալյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Առաքելյանը, Անժելա Ղազարյանը, Ռուզաննա Կարապետյանը, Մարիամ Ասոյանը, Ռուբինա Աղեկյանը և այլն:

Մրցույթին հաջորդել է Իսրայելում տեղի ունեցած «Ծովային Մարգարիտ» երգի մրցույթի միջազգային մրցաշարը, որտեղ Արման Ղուկասյանը կրկին ժյուրիի կազմում է եղել: Ժյուրիի կազմը նախագահել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոս Կիրկորովը։

Մասնակցել են 4 պետությունից: Արման Ղուկասյանը հրավեր է ստացել հաջորդ տարի կրկին ընդգրկվել ժյուրիի կազմում:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք