հիմնական կայք
Լրահոս

Ոգեշնչվել կարող եմ, կրկնօրինակել` երբեք. Անուշ Ավագյանը երգչուհու կարիերա է սկսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոգեշնչվել կարող եմ, կրկնօրինակել` երբեք. Անուշ Ավագյանը երգչուհու կարիերա է սկսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Միջազգային գեղեցկության մրցույթում և մոդելային ասպարեզում բավականին մեծ փորձ ունեցող Անուշ Ավագյանը շուտով կներկայանա գեղեցիկ երգացանկով:


Գեղեցիկ արտաքին, գեղեցիկ ձայն և կատարողականություն, գուցե հենց այս է պատճառը, որ մեր զրուցակիցը վստահ է, որ լսարանին կհետաքրքրեն իր աշխատանքները:

Մեր թղթակցի հետ զրույցում Անուշ Ավագյանը պատմեց, որ երգում է 4 տարեկանից: Քրոջ և մայրիկի հետ ՌԴ-ում համերգներ են ունեցել:

Երգում է երաժշտական տարբեր ժանրերում, սակայն սրտին մոտ է հայկական ֆոլկը:

Հարցին,թե ինչպես է վերաբերվում քննադատություններին, լինեն դրանք երգարվեստի, թե մոդելային ասպարեզում, Անուշը պատասխանեց.

«Եթե առողջ քննադատություն է, ապա շատ հանգիստ ընդունում եմ և փորձում շտկումներ անել՝ էլ ավելի ներկայանալի լինելու համար։ Ինչ վերաբերում է ոչ առողջ բացասական կարծիքին, ապա բնական է, որ փոքր ինչ տրամադրությանս վրա անդրադառնում է: Այնուամենայնիվ, դա նույնպես բնական եմ համարում, քանի որ մարդիկ տարբեր են, իսկ դու չես կարող դուր գալ բոլորին»:

Գեղեցկուհի երգչուհուն ոգեշնչում է լսարանի դրական արձագանքն իր աշխատանքի վերաբերյալ։

«Ես իմ կյանքն առանց երգելու, ստեղծագործելու չեմ պատկերացնում, դա իմ կյանքի գրեթե ամենամեծ մասն է կազմում»,-շեշտեց նա:

Անուշ Ավագյանը թեև սիրելի արտիստներ ունի, սակայն չի պատրաստվում նմանակել նրանց:

«Ոգեշնչվել կարող եմ, բայց կրկնօրինակել` երբեք: Կարծում եմ` արտիստները հաջողության են հասնում միայն իրենց ինքնատիպության և չկրկնվելու հանգամանքի շնորհիվ»,-ասաց երգչուհին:

Առաջիկայում Անուշ Ավագյանի երկրպագուները առիթ կունենան ունկնդրելու նրա երգերը, տեսահոլովակները,որոնց վրա երգչուհին շատ է աշխատել և լուրջ մոտեցում է ցուցաբերել:

Վերջինս նաև չբացառեց հնարավոր համերգային շրջագայությունը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք