9192 դիտում
16:34 10-04-2019
Արթուր Ալեքսանյանը միացել է Հալեպի հայ փոքրիկներին խաղալիքներ և գրենական պիտույքներ ուղարկելու մարդասիրական նախաձեռնությանը. armenpress.am
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:
Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/970757.html?fbclid=IwAR2TbpVLSQ0YCAnUPxmUCEQJX2JAR7-epsMH0trT4gj0heGoufrQFaLuqR4]Արմենպրես[/url]»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ակցիայի շրջանակում հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:
Նախաձեռնությանն արդեն միացել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
340 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
535 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
445 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ