211652_close_icon
views-count313039 դիտում article-date 16:10 10-04-2019

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչն իր աղավնիների մեջ հայտնաբերել է այլ աղավնիներ, որոնց ոտքերին կապված է եղել թուրքական փող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 10-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մի քանի հեռախոսազանգեր է ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչներից, ովքեր նշում էին, որ գյուղի բնակիչ Գագիկ Իսահակյանը, ով աղավնիներ է պահում, առավոտյան իր աղավնիներին օդ թռցնելուց հետո որոշ ժամանակ անց նկատել է, որ իր աղավնիներին 2 անծանոթ աղավնիներ են խառնվել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երբ աղավնիներին Գ. Իսահակյանն իջեցրել է բնի մոտ, այդ 2 անծանոթ աղավնիների ոտքերին թելով կապված հայտնաբերել է թուրքական մետաղադրամ (5 kurus)»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր