211652_close_icon
views-count21834 դիտում article-date 10:26 10-04-2019

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը մասնակցել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցման ֆինանսավորմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 7-ին, Ստեփանակերտի կենտրոնում տեղի ունեցավ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը, որի կառուցման ֆինանսավորմանը մասնակցել է նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը: Մայր տաճարի հանդիսավոր բացմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերի շարքում էին նաև բարերար Վիտալի Գրիգորյանցը և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը: Արցախի Հանրապետության մայրաքաղաքում Մայր տաճար ունենալը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարն է, որն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հավանությանն ու նա է հաստատել կառույցի նախագիծը, իսկ 2006 թվականի հուլիսի 19-ին էլ օծել եկեղեցու հիմքերը: Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինության բարձրությունը 41 մետր է, իսկ գմբեթին ամրացված խաչի բարձրությունը 3 մետր: Տաճարը ծառայելու է նաև որպես պուրակ: Ստեփանակերտի Մայր տաճարի օծումն ու բացումը մեծ իրադարձություն է բոլորիս համար, որի կառուցապատման աշխատանքներում մարդասիրական և ազգանվեր գործունեությամբ իր ներդրումն է կատարել ազգասեր բարերար Վիտալի Գրիգորյանցը: «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն անշահախնդիր է, ազնիվ և անկողմնակալ՝ նպատակ ունենալով ի կատար ածել տարաբնույթ բարեգործական ծրագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր