հիմնական կայք
Լրահոս

Նատալիա Օրեյրոն բեմում ծածանեց հայկական դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նատալիա Օրեյրոն բեմում ծածանեց հայկական դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Երեկ՝ ապրիլի 7-ին, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայացավ Նատալիա Օրեյրոյի «Անմոռանալի շրջագայություն» խորագրով շոու-ծրագիրը։


Օրեյրոն գեղեցիկ և բարեհամբույր էր, ինչպես միշտ։ Նա մի քանի նագամ փորձեց հայերեն խոսել, ասել հայերեն բառեր։

Երեկոյի անակնկալը ցնցեց հանդիսատեսին. Նատալիայի բաս-կիթառահարը հիանալի և յուրովի կատարեց Հայաստանի հիմնը։ Ողջ դահլիճը ոտնկայս լսում ու ծափահարում էր։ Մարդկանց աչքերում դժվար չէր նկատել հուզմունքի և ուրախության արցունքներ

Հիմնը հնչելուց հետո Նատալիան բեմից ծածանեց հայկական դրոշը, որի անկյունում փակցված էին նաև Արգենտինայի և Ուրուգվայի դրոշները։ Երեկոյի այս հատվածի համար պատահական չէր ընտրվել Օրեյրոյի հայտնի «Cambio Dolor» երգը, որը սկսվում է հետևյալ բառերով. «Փոխում եմ ցավը, ազատության…»

Համերգի ժամանակ Օրեյրոյի որդին նվեր ստացավ հայկական դհոլ և փորձեցին միասին Նատալիայի հետ նվագել: Օրեյրոյի անձնակազմը՝ հեռախոսները ձեռքին, հիացած նկարահանում էին այդ գեղեցիկ պահը։



ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ







© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք