հիմնական կայք
Լրահոս

Հայ երկրպագուն անսպասելիորեն բեմ է վազել՝ Օրեյրոյի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ երկրպագուն անսպասելիորեն բեմ է  վազել՝ Օրեյրոյի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ ապրիլի 7-ին, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայացավ Նատալիա Օրեյրոյի «Անմոռանալի շրջագայություն» խորագրով շոու-ծրագիրը։ Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, ինչպես նաև՝ տարբեր տարիքի և սեռի խելագար երկրպագուներով։


Նատալիա Օրեյրոն հայտնի է իր բարի, դրական և մարդասեր կերպարով։ Նա դա ապացուցեց։Համերգի ավարտին, երբ Օրեյրոն հայերենով ներկայացնում էր իր երաժիշտներին և պարողներին, հարցնելով՝ ի՞նչ է անունդ, մի հայ երիտասարդ բեմ վազեց և փորձեց գրկել Նատալիային։ Միանգամից բեմ վազեցին անվտանգության աշխատակիցները։ Բայց բարի և հոգատար Օրեյրոն կանգնեցրեց նրանց, համբուրեց և լուսանկարվեց երիտասարդի հետ՝ կանխելով անվտանգության աշպատակիցների կոպիտ գործողությունները և դրանցից բխող հետևանքները։ Հանդիսատեսն ապշած բացականչում էր՝ ԱՊՐԵՍ։

Համերգի ավարտին Նատալիան չնեղացրեց և ոչ մի հանդիսատեսի. իր յուրաքանչյուր երկրպագուի նվերները և ծաղիկները անձամբ վերցրեց նրանցից։ Նույնիսկ շատերի հեռախոսները վերցրեց և սելֆիներ արեց բեմից։

Տպավորիչ և հաճելի երեկո պարզ և անմիջական պրոֆեսիոնալի հետ։ Թող նման արտիստները շատ լինեն աշխարհում։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք