հիմնական կայք
Լրահոս

Թուրքմենստանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ազգային օրվան նվիրված միջոցառում

Թուրքմենստանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ազգային օրվան նվիրված միջոցառում Ապրիլի 6-ին Թուրքմենստանում Ֆրանսիայի, Հայաստանի և Ռումինայի դեսպանությունների մասնակցությամբ «Աշխաբադ» կինոթատրոնի դահլիճում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված «Թուրքմենստանում ֆրանսերեն լեզվի ինստիտուտի» կազմակերպած ամենամյա հերթական միջոցառումը: Այս տարվա միջոցառումը նվիրված է եղել աշխարահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:


Թուրքմենստանի ֆրանսախոս աշակերտների, ուսանողների և երիտասարդների մասնակցությամբ կայացել է Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի թեմայով ֆրանսերեն լեզվով շարադրության, Ազնավուրի երգերի կատարման և ֆրանսիական թեմատիկայով նկարչական աշխատանքների մրցույթ:

Ներկաներին ելույթներով ողջունել են Թուրքմենստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելաուսը (Francois Delahousse), Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանը, Ռումինայի դեսպան Սորին Վասիլու Մոլդովանը (Sorin Vasile Moldovan), և տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին հանձնել պարգևներ, որոնց թվում երկու գլխավոր մրցանակ՝ երկշաբաթյա ուղևորություն դեպի Փարիզ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք