211652_close_icon
views-count1669 դիտում article-date 16:58 08-04-2019

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում Էրբիլում կատարվել է Հայ առաքելական նորակառույց եկեղեցու օծման արարողություն

Ապրիլի 5-6-ը Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Հայ առաքելական նորակառույց Նավակատիք եկեղեցու օծման արարողությունը, որի ընթացքում եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Խաչ։ Եկեղեցու կառուցման համար հողահատկացումը և ֆինանսավորումը իրականացվել էր Ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի (Masoud Barzani ) կառավարության կողմից։ Օծման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Թեմի առաջնորդ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը։ Արարողությանը ներկա էին Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Եգիպտոսի, Ռումինիայի, Փարիզի, Դամասկոսի թեմերի առաջնորդները, Կիպրոսի թեմի նախկին առաջնորդը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչը։ Արարողությանը մասնակցում էին նաև Իրաքի տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, պետական բարձրաստիճան այրեր, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր