211652_close_icon
views-count4299 դիտում article-date 23:13 05-04-2019

Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը

Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին, ինչպես գրում է [url=http://jnews.ge/am/?p=29683&fbclid=IwAR3OmbrUdunAq8ebM06vU4e84ONgl4vB5RJnATAm1eCApkMxaN1LlR05FG0#.XKenEVUzbIX]Jnews.ge[/url]-ն, նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ: «Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարում է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը: Նա իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում արգասաբեր է գնահատում: Մանրամասներն՝ [url=http://jnews.ge/am/?p=29683&fbclid=IwAR3OmbrUdunAq8ebM06vU4e84ONgl4vB5RJnATAm1eCApkMxaN1LlR05FG0#.XKenEVUzbIX]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր