2659 դիտում
13:02 05-04-2019
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։