211652_close_icon
views-count13173 դիտում article-date 09:22 05-04-2019

Նատալիա Օրեյրոն ժամանել է Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ի առավոտյան հայտնի արգենտինական՝ ծագումով Ուրուգվայից երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Մի քանի ժամ առաջ Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում նա հանդես է եկել իր՝ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» մեծ շոու-ծրագրի շրջանակներում, այնուհետև միանգամից մեկնել Հայաստան։ Չնայած այսքան խիտ և զբաղված աշխատանքային գրաֆիկի Նատալիան, ինչպես միշտ ժպտերես և ուրախ էր։ Մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանին հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան. (Օրեյրո).-Ողջույն, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն, որ եկել եք։ -Ինչպե՞ս անցավ չվերթը, Նատալիա։ -(ՕՐԵՅՐՈ). Շատ լավ անցավ ճամփորդությունը։ Մի քանի ժամ առաջ էի համերգի։ Էնտեղից ուղիղ եկել եմ Երևան։ -Նատալիա, ի՞նչ անկնկալիքներ ունեք հայաստանյան այցից։ -(ՕՐԵՅՐՈ). Առաջին անգամ եմ Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնքներ կան Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի Շրջագայության» շրջանակներում։ Հարկ է նշել, որ Նատալիայի ամուսինը՝ արգենտինական հայտնի «Դիվիդիդոս ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյոն իրենց յոթամյա որդու՝ Մեռլին Ատաուլպա Մոլյոյի հետ երեկ ժամանել են Երևան։ -Ի՞նչ սպասի հայ հանդիսատեսը Ձեր շոուից։ -Հուսով եմ, որ շոուն իրենց շատ դուր կգա։ Եկել ենք մեծ անակնկալներ մատուցելու և ստանալու ակնկալիքներով։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ. Դեմիրչյանի անվան մարզահամերգային համալիրում՝ կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր