1208 դիտում
23:12 04-04-2019
Լենա Նազարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները եւ պատգամավորներն ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի
Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ:
ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն նկատել է, որ հայերն ունեն հարուստ պատմական ժառանգություն, շատ հյուրասեր են եւ տաղանդավոր: Շեն Յուեյուեն ընդգծել է, որ
երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություների հաստատումից մինչ այսօր հայ-չինական կապերը դինամիկ զարգանում են: Նշվել է, որ երկու երկրների միջեւ ավելանում են առեւտրաշրջանառության ծավալները, զարգանում է
համագործակցությունը մի շարք ոլորտներում:
Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել՝ առաջ մղելու եւ իրականացնելու նոր նախաձեռնություններ ու ծրագրեր: Խոսելով խորհրդարանների միջեւ հաստատված լավ հարաբերությունների եւ երկխոսության մասին՝ Շեն Յուեյուեն անհրաժեշտ է համարել խորացնել համագործակցությունը հանձնաժողովների, բարեկամական խմբերի եւ կին պատգամավորների միջեւ կոնկրետ թեմաների շուրջ:
Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում եւս ձեւավորվել է մեր երկրի հետ բարեկամական խումբ, որը բաղկացած է 15 պատգամավորից:
Նմանատիպ նյութեր
796 դիտում
21:27 10-06-2015
Վարչապետն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
Այս բաժնից
499 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
769 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
580 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է