211652_close_icon
views-count3076 դիտում article-date 15:22 04-04-2019

Մոսկվան կօգնի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները. Զախարովա

Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որի տեքստը զետեղված Է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված Է կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարեւորություն Է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել Է դիվանագետը:- Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մյուս համանախագահ պետությունների հետ»: Այս համատեքստում արծարծելով Երեւանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին, Զախարովան ընդգծել Է, որ դա «Հայաստանի ներքին գործն Է»: «Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում Է: Կողմերը մտադրություն են դրսեւորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել Է Զախարովան: Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաեւ անցյալ շաբաթ Վիեննայում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: «Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել Է դիվանագետը: «Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահ երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած Է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամք դրսեւորելն Է»,- հավելել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր