211652_close_icon
views-count1695 դիտում article-date 18:50 03-04-2019

Տաթև Աբրահամյանը դարձավ ԱՄՆ կանանց փոխչեմպիոն

Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները: Կանանց առաջնության մասնակիցների թվում էր ԱՄՆ ներկայաղնոց մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը: Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն Յու Ջեննիֆերը: Տղամարդկանց մրցաշարը հավաքել էր հզոր կազմ: Մասնակիցների թվում էին մի շարք թոփ շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը և Սեմ Շանկլանդը: ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 8 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Լենիեր Դոմինգես և Ֆաբիանո Կարուանան կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարում հաջող հանդես եկավ նաև Սամուել Սևյանը, ով Ուեսլի Սոյի հետ բաժանեց 4-5-րդ հորիզոնականները: Վարուժան Հակոբյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր և գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր