2598 դիտում
13:48 03-04-2019
Բանակցություններին Արցախի մասնակցությունը մեզ համար խիստ պրակտիկ հարց է․ Մնացականյանը պատասխանել է Ալիևին. azatutyun.am
Հայաստանի արտաքին գործերչի նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև Եթովպիա մեկնելը հեռակա պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայի հանդիպումից հետո արած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ բանակցային ձևաչափում փոփոխություն չի լինելու։ «Ազատություն» ռադիոկայանի ու «Սիվիլնեթ» կայքի հետ հարցազրույցում Մնացականյանը բացատրել է պաշտոնական Երևանի պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ, փոխանցում է [url=https://www.azatutyun.am/a/29857225.html]azatutyun.am[/url] կայքը։
«Կարելի է պարզունակ մոտենալ այս հարցին և պատկերացնել՝ այ հիմա ինչպե՞ս է լինելու, սեղանի շուրջ ո՞վ է նստելու, ինչպե՞ս է ձևավորվելու սա։ Հասկանում եք, որ այսքան տարի շարունակ եղել է ձևավորված մի ձևաչափ, աշխատանքային մոդել, որն արտահայտել է այդ ժամանակաշրջանի իրողությունները։ Մեզ համար դա խստորեն պրակտիկ հարց է», – ասել է նախարարը։
Նա բացատրել է, որ Արցախն առանձին քաղաքական միավոր է՝ իր 150 հազար բնակչությամբ ու այդ բնակչության ընտրած իշխանություններով, և հենց Արցախն է, որ անմիջական սուբյեկտն է։
«Մեզ համար հարցը պրակտիկ է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չունի սեփականության զգացում այս գործընթացի հանդեպ, բանակցային գործընթացը չի կարող լինել արդյունավետ: Սա է հիմքում դրված մեր մոտեցումը։ Սեփականության զգացումը Լեռնային Ղարաբաղից վերցնելը նշանակում է բանակցային գործընթացի արդյունավետությունը ջարդել», – ասել է Մնացականյանը։
Նախարարը բացատրել է նաև հայկական կողմի գործողություններն այն դեպքում, երբ բանակցությունների մյուս կողմը չհամաձայնի այդ բանակցություններին Արցախի մասնակցությանը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.azatutyun.am/a/29857225.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
12:31 28-01-2019
Զոհրաբ Մնացականյանը Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցը պրակտիկ խնդիր է համարում
2930 դիտում
12:35 05-08-2022
Մակրոնն Ալիևին կոչ է արել լիարժեք ծավալ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին ու խուսափել լարվածությունից
Այս բաժնից
505 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
271 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
277 դիտում
19:03 23-04-2024
Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Տավուշում սահմանազատման գործընթացին