211652_close_icon
views-count1931 դիտում article-date 16:10 02-04-2019

Թուրքիայի հուսահատված իշխող կուսակցությունը բողոքարկելու է Ստամբուլում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել Ստամբուլում տեղական ինքնակառավարման ընտրություների արդյունքներ։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ընտրություններն անցկացվել են Ստամբուլի 39 ընտրատեղամասերում։ Կուսակցությունը պնդում է, որ արդյունքները կեղծվել են։ Հիշեցնենք, որ քվերակության արդյունքներով՝ Ստամբուլում հաղթել է առաջատար ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Այսօր այդ երկրի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Ստամբուլում ընտրությունների արդյունքներն անփոփոխ են մնալու։ Իմամօղլուն հավաքել է 4,159, իսկ իշխող կուսակցությունից առաջադրված Յըլդըրըմը՝ 4.131 ձայն։

Նմանատիպ նյութեր