211652_close_icon
views-count2441 դիտում article-date 09:38 02-04-2019

Ապրիլյան պատերազմից միանշանակ պետք է դասեր քաղել. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ապրիլյան պատերազմի գինը լավ պատկերացնելու համար մենք պետք է հասկանանք , որ դա հերթական դիվերսա չէր , այլ թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ օպերացիա Արցախն ամբողջությամբ գրավելու ծրագրով: Փաստացի մեր բանակը հետ է շպրտել Արցախը նվաճելու ձգտող թուրք- ադրբեջանական լավ զինված և պրոֆեսիոնալ զորքերին… Երբ խոսում ենք ապրիլյան պատերազմից շեշտը պետք է դնել հենց այս՝ ամենաէական դրվագի վրա, քանզի, այո կորուստներ կրելով, բայց մեզ հաջողվել է պաշտպանել Արցախը թուրք- ադրբեջանական ոսոխից: Իսկ ապրիլյան պատերազմից միանշանակ պետք է դասեր քաղել և առաջին դասը հետևյալն է. Երկիրը չպետք է պաշտպանեն միայն սոցիալանան անապահով շերտի զավակները, այլ հարուստների և պաշտոնյաների որդիները ևս պետք է ծառայեն առաջին գծում և հարկ եղած դեպքում իրենց կյանքով պահեն մեր ընդհանուր հայրենիքը … Մեր երկրի վրա կրակում են և մենք պարտավոր ենք սոցիալական արդարություն և համերաշխություն ձևավորել մեր երկրի ներսում , մեր իսկ երկիրը անվտանգ և պաշտպանված դարձնելու համար: Հավերժ փառք սահմանին ընկած մեր տղերքին … Ի դեպ, մինչ ապրիլյան պատերազմի սկսելը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցան «Շանթ-2015» զորավարժությունները , որով նախագահը ողջ պետական ապարատը փաստացի նախապատրաստեց էքստրեմալ պայմաններում աշխատելուն, իսկ ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով և անմիջական հսկողության ներքո նորագույն տեխնոլոգիաներով այնպես է հագեցվել Արցախա-ադրբեջանականան սահմանը, որ թշնամին որևէ դիվերսիոն ներթափանցում այլևս չի կարողանում իրականացնել …

Նմանատիպ նյութեր