հիմնական կայք
Լրահոս

«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը

«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը Լոս Անջելեսի շրջանի Սան Ֆերնանդո քաղաքի բնակչուհի Զառա Գեմիլյանը վերջերս դարձել է «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» (Mrs. California Globe 2019) գեղեցկության մրցույթի հաղթող: Այս մասին հայտում է mrsglobe-ն:


Աղբյուրի փոխանցմամբ՝ Զառա Գեմիլյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականին, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ:

Կալիֆոռնիայի մասնավոր համալսարանի շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո զբաղվել է շուկայագիտությամբ, աշխատել է Կալիֆոռնիայի շինարարական ընկերություններից մեկում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք