211652_close_icon
views-count3047 դիտում article-date 18:12 30-03-2019

Իվանիշվիլին կոչ է անում ավարտին հասցնել Գամսախուրդիայի մահվան հանգամանքների քննությունը

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անսպասելի այցով ժամանել է Արևմտյան Վրաստանում գտնվող Խիբուլա գյուղ, որտեղ, ըստ պաշտոնական վարկածի,1993 թվականին ինքնասպանություն էր գործել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Այցի ընթացքում Իվանիշվիլին խոստացել է ֆինանսավորել Գամսախուրդիայի թանգարանի ստեղծումը: «Վրացական երազանք»-ի առաջնոդը նաև այցելել է այն տուն, որտեղ կյանքի վերջին ժամերն է անցկացրել Զվիադ Գամսախուրդիան: Խիբուլա այցի ֆորմալ առիթը Գամսախուրդիայի 80-ամյակն է, որ նրա կողմնակիցներն ու հարազատները նշելու են կիրակի օրը՝ մարտի 31-ին: Իվանիշվիլին նաև կոչ է արել ավարտին հասցնել Գամսախուրդիայի մահվան հանգամանքների քննությունը: Վրաստանի առաջին նախագահի աջակիցները կտրականապես հերքում են նրա ինքնասպանության վարկածը` պնդելով, որ Գամսախուրդիան դավադրության զոհ է դարձել:

Նմանատիպ նյութեր