հիմնական կայք
Լրահոս

ՆԱՍԱ-ն ավարտել է Մարսի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները

ՆԱՍԱ-ն ավարտել է Մարսի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ավարտել է Մարս մոլորակի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները: Ուղղաթիռի չափսերը փոքր են, քաշը՝ ընդամենը 1,8 կգ:


ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ուղղաթիռը «Կարմիր մոլորակ» կհասնի 2021թ.-ին: Այն պետք է մոլորակի վրա փորձարարական թռիչքներ կատարի:

Փորձարկումների ժամանակ ուղղաթիռի ստեղծողները Մարսի պայմանների նման պայմաններ են ստեղծել. փակ խցիկից օդահան սարքով հեռացվել են ազոտը, թթվածինն ու օդի բաղադրության մեջ մտնող այլ գազեր, որից հետո խցիկն ածխաթթու գազով է լցվել: Փոխվել է նաև փորձադաշտի ձգողականությունը:

Ուղղաթիռի հետ Մարս կուղարկվի նաև նոր ամենագնաց, որի հավաքած տվյալները մոլորակի համար թռչող սարքերի մշակման հիմք կծառայեն:

Բացի այդ՝ մարսագնացը մոլորակի վրա իր վայրէջքի գոտու վերաբերյալ երկրաբանական գնահատականներ կներկայացնի, կորոշի շրջակա միջավայրի բնակելիության հնարավորությունը, Մարսի վրա կյանքի հետքեր կփնտրի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք