211652_close_icon
views-count2646 դիտում article-date 11:16 29-03-2019

«Ծովային վահան» վարժանքներին մասնակցող ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սև ծով

Թուրքիայի Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել Է Սև ծով մտնող ՆԱՏՕ-ի նավախմբի տեսանյութը: Տեսագրության մեջ երևում Է, թե նավերն ինչպես են անցնում Բոսֆորի նեղուցը և ուղղություն վերցնում դեպի Սեծ ծով: Դրանց ուղեկցում Է Թուրքիայի առափնյա պահպանությունը: Մարտի 28-ի երեկոյան Նիդեռլանդների, Կանադայի և Իսպանիայի ռազմածովային ուժերի նավերը հասել են Սև ծով: Ջրատարածք են մտել «Էվերթսեն» Էսկադրային ականակիրը, «Տորոնտո» և «Սանտա Մարիա» ֆրեգատները՝ թուրքական «Գելիբոլու» ֆրեգատի ուղեկցությամբ: Նավերը ժամանել են մասնակցելու «Ծովային վահան» վարժանքներին՝ Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ: Ապրիլի 1-ին նավերը կկառանվեն Օդեսայի նավահանգստում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր