հիմնական կայք
Լրահոս

Facebook-ն արգելել է սպիտակ ազգայնականության և սպիտակ անջատողականության գովերգումը կամ աջակցությունը

Facebook-ն արգելել է սպիտակ ազգայնականության և սպիտակ անջատողականության գովերգումը կամ աջակցությունը Facebook-ը ատելության կոնտենտի դեմ պայքարի շրջանակում արգելել է «սպիտակ ազգայնականության և սպիտակ անջատողականության» գովերգումը կամ աջակցությունը, փոխանցում է BBC-ն: Facebook-ում և Instagram-ում արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթից սկսած:


Արգելքը չի տարածվում որոշ հրապարակումների վրա, որոնք, սոցցանցի համաձայն, արտահայտված են ազգայնականության կամ քաղաքական անկախության ավելի ընդարձակ հայեցակարգով:

Facebook-ից հայտարարել են, որ վերջին ամիսներին գիտնականների և «քաղաքացիական հասարակության անդամների» հետ զրույցները հանգեցրել են այն եզրակացության, որ սպիտակ ազգայնականությունը և անջատողականությունը կապված են ատելության կազմակերպված խմբերի հետ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք