211652_close_icon
views-count2640 դիտում article-date 15:31 28-03-2019

Վրաստանի գլխավոր վտանգը մնում է օկուպացված տարածքներում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը․ Վրաստանի ԱԱԾ

Վրաստանի գլխավոր վտանգը մնում է օկուպացիան և օկուպացված տարածքներում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը»: Այս մասին ասված է Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հաշվետվության մեջ: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/rd-i-motecumnereh-okupacvatc-taratckhneri-harcum-chen-phoxvel-vrastani-aatc/]aliq.ge[/url]-ն։ Խորհրդարանին ուղղված փաստաթղթում նշվում է, որ այս տեսանկյունից երկրի համար աճող մարտահրավերը մնում է վրաց ազգի նկատմամբ խտրականությունը, բնակչության ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, ՌԴ-ի կողմից բռնակցման գործընթացի շարունակումը: «Ռուսաստանի Դաշնության մոտեցումները չեն փոխվել, կրկին բռնակցման փաստերը տեսանելի են: Աբխազիայում և Ցխինվալիում այսպես կոչված՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներն ամբողջությամբ վերահսկվում են օկուպացիոն ուժերի կողմից»: ԱԱԾ-ն շեշտադրում է արել նաև Արչիլ Տատունաշվիլիի և Գիգի Օթխոզորիայի մահը՝ անհայտ հանգամանքներում:

Նմանատիպ նյութեր