211652_close_icon
views-count2275 դիտում article-date 15:19 28-03-2019

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքականությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հայտնել է [url=https://www.imedi.ge/]«Իմեդի»[/url] թբիլիսյան հեռուստաալիքը, մարտի 28-ին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Վրաստանի նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն Է, մենք կշարունակենք ակտիվ քայլեր անել դաշինքին երկրի ինտեգրացման, ժողովրդավարության եւ անվտանգության ուժեղացման ուղղությամբ: ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությունն ուղղված չԷ որեւիցե այլ երկրի դեմ»,-նշել Է նա՝ ելույթ ունենալով Թբիլիսիի մերձակա Կրծանիսի ՆԱՏՕ-Վրաստան Ուսուցման եւ գնահատման համատեղ կենտրոնում (JTEC), որտեղ մարտի 18-ից մինչեւ 29-ն անցկացվում են NATO - Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը կոչված Է նպատելու երկրի անվտանգությանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Մարտի 27-ին սկսվել Է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության երկօրյա այցը Թբիլիսի՝ կոմիտեի նախագահ ավիացիայի մարշալ Սթյուարթ Փիչի ղեկավարությամբ: Նրա հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան։

Նմանատիպ նյութեր