211652_close_icon
views-count3326 դիտում article-date 16:20 27-03-2019

Իրանում աճում Է հեղեղումների զոհերի թիվը

Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ: Հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Կարմիր մահիկի ներկայացուցչին: Մարտի 26-ին իրանական Կարմիր մահիկի փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին ISNA գործակալությանը հայտնել էր երկրի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, Քերմանշահի, Լուրեստանի, Կոհգիլուեի և Բոյերահմեդի, Խուզիստանի նահանգներում, հեղեղումներից 23 զոհվածների մասին: Տարերքը վնասներ է պատճառել նաև Իրանի հյուսիսում՝ Գոլեստանի և Մազանդարանի նահանգներում: «Մարտի 27-ի դրությամբ հեղեղումների հետևանքով մահացել են մեր 25 հայրենակիցներ»,- հայտնել է Սալիմին Tasnim գործակալությանը: Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքն ու տները, տրանսպորտը, ինչպես նաև խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Տարերքից տուժել են Իրանի տասնյակ հազարավոր բնակիչներ: Ինչպես հայտնել է Սալիմին, 43,5 հազար մարդու օգնություն է ցուցաբերվել 293 քաղաքներում, գյուղերում, ինչպես նաև քոչվող ցեղերի բնակության շրջաններում:

Նմանատիպ նյութեր