2871 դիտում
15:43 27-03-2019
Կողոպտել են Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տունը
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում ուշ գիշերով գողություն է տեղի ունեցել։ Թալանել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այս մասին հաղորդում է [url=https://www.aliq.ge/koghoptel-en-ekonomikayi-naxarari-arandznatuneh/]aliq.ge[/url]-ն։
Հանցագործության փաստը թեև չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում, սակայն նշվում է, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին:
Քոբուլիայի հարևաններն ասում են, որ գողությունը տեղի է ունեցել երկու օր առաջ և նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել:
Նմանատիպ նյութեր
782 դիտում
14:35 26-03-2015
Դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ
8866 դիտում
21:04 29-06-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի գլխավորած պատվիրակությանը
3193 դիտում
12:48 01-05-2019
ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
Այս բաժնից
772 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել