211652_close_icon
views-count3724 դիտում article-date 22:12 26-03-2019

Շինարարական աշխատանքների պատճառով վաղը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ին՝ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահավածում ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր