հիմնական կայք
Լրահոս

2 հազար հատ թանկարժեք ավտոմեքենաներով բարձված նավը հրդեհվել ու խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում. վնասը կազմել է մի քանի տասնյակ միլիոն դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 հազար հատ թանկարժեք ավտոմեքենաներով բարձված  նավը  հրդեհվել ու խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում. վնասը կազմել է  մի քանի տասնյակ միլիոն դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Համբուրգից դուրս եկած իտալական նավը, որը բարձված է եղել 2000 թանկարժեք մեքենաներով, Բրազիլիա ուղևորվելու ճանապարհին հրդեհվել է ու խորտակվել: Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում:


Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանական ռազմածովային ուժերը փրկել են նավի 27 հոգանոց անձնակազմին:

Հայտնի է, որ 28 000 տոննա քաշով նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերից ոչ հեռու: Երկրի իշխանություններն անմիջապես սկսել են հավաքել խորտակման հետևանքով նավից արտահոսած վառելիքը:

Նշվում է, որ հրդեհված թանկարժեք մեքենաների թվում եղել է 2019 թ.-ի թողարկման 37 հատ Porsche 911, GT2, RS, յուրաքանչյուրը՝ 292,200 դոլար արժողությամբ, ինչպես նաև Audi A3, A5, RS4, RS5 և Q7 թանկարժեք մոդելներ և այլն:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք