211652_close_icon
views-count1463 դիտում article-date 18:38 20-03-2019

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Համահայկական 7-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 19-ին անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են:

Նմանատիպ նյութեր