211652_close_icon
views-count3088 դիտում article-date 14:46 20-03-2019

Երկրաշարժ Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք. կան տուժածներ

Սույն թվականի մարտի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ "РИА Новости" լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ և մասնակի ավերվել հին շինություններ:

Նմանատիպ նյութեր