211652_close_icon
views-count97290 դիտում article-date 23:39 19-03-2019

Հերթական դանակահարությունը Երևանում. «Կարմիր բերետներ»-ն ու քաղաքացիները դեմքի մասում դանակի հարված ստացած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց. բժիշկների շնորհիվ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաննեում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ դեմքի մասում սուր-կտրող առարկայից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի, բաժանմունքի պետի տեղակալ Մերուժան Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ Ալեք Մանուկյան 15 հասցեում, զննություն էին կատարում, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները՝ վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին քաղաքացիների օգնությամբ տեղում ծառայություն կատարող ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի աշխատակիցները Կարմիր բերետների հետ վիրավորին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր