211652_close_icon
views-count1938 դիտում article-date 22:40 19-03-2019

Գույքահարկի արտոնություններ են տրամադրվել սոցիալական մի շարք խմբերի

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի, արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված ևստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև «Հայաստանի խուլերի միավորում» և «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ներին: Հաստատվել են Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2018թ. ծրագրի իրականացման, ինչպես նաև Երևանի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվություններին: Եվրոպայի հրապարակ՝ Երևանում Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Ավագանին հաստատել է որոշման նախագիծը: Կանգառների անվանումները հայտարարող սարքեր՝ քաղաքային ավտոբուսներում Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները:

Նմանատիպ նյութեր